Ռոզի Ավետիսովան՝ առանց շպարի (ֆոտո)

15:34   15 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է բնական կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի բլուզ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակումը նա չի մակագրել։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էր նուրբ աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարներն ու դրական խոսքեր էին գրել նրան․ «Խորհրդավոր, գեղեցիկ»։



© NEWS.am STYLE