Շուշան Երիցյանը՝ գայթակղիչ կերպարում

17:51   15 նոյեմբերի, 2021

Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը նոր կադրեր է հրապարակել, որոնցու հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Իր Instagram-ում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, ինչը համադրել է սեւ ժիլետի հետ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում զարդերը․ վզնոց, ականջօղեր, թեւնոց։ Հրապարակումը Շուշանը չի մեկնաբանել։

«Հիմա իմ առաջ դրել եմ նպատակներ, որոնք պետք է իրագործեմ: Իսկ, առհասարակ, իմ ամենամեծ ցանությունը խաղաղությունն է աշխարհում», - ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր Շուշանը։ 



© NEWS.am STYLE