Բեն Սթիլերն ու Քեյթ Բլանշեթը կնկարահանվեն գիտաֆանտաստիկ թրիլերում

17:11   15 նոյեմբերի, 2021

Դերասաններ Քեյթ Բլանշեթն ու Բեն Սթիլերը միասին կնկարահանվեն 1960-ականների բրիտանական «The Champions» («Չեմպիոններ») գիտաֆանտաստիկ սերիալում, հաղորդում է Deadline-ը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Սթիլերը նաեւ հանդես կգա որպես ապագա ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր:

Ֆիլմում թրիլերների տարրերով կպատմեն ՄԱԿ-ի գործակալների մասին, որոնց ինքնաթիռը կործանվում է Հիմալայներում։ Նրանց փրկում են զարգացած քաղաքակրթության ներկայացուցիչները, որոնք գաղտնի ապրում են Տիբեթում։ Նրանք գործակալներին շնորհում են գերունակություններ։ Երբ հերոսները վերադառնում են սովորական աշխարհ, նրանք օգտագործում են իրենց նոր սուպերուժերը՝ պայքարելու անօրինականության դեմ եւ վերականգնելու կարգը եւ արդարությունը:

««Չեմպիոնները» մոռացված մարգարիտ է, որը նոր սերնդին կհուզի նույն տարօրինակ եւ հոյակապ ձեւով, ինչպես օրիգինալ սերիալը: Վաղուց ուզում էի աշխատել Բենի հետ․ ռեժիսոր եւ դերասան։ Նա այսօր աշխատող ամենաակտիվ եւ բազմակողմանի կինեմատոգրաֆիստներից մեկն է», - նշել է Քեյթ Բլանշեթը։

Ժապավենի մնացած մանրամասները, այդ թվում՝ ամբողջական դերասանական կազմը եւ թողարկման ամսաթիվը, դեռ չեն հայտարարվել:

Լուսանկարը՝ Mega Courtesy of George Pimentel



© NEWS.am STYLE