21:49 15 նոյեմբերի, 2021Երգիչ Միհրան Ծառուկյանը երկրպագուներին ուրախացրել է տեսահոլովակով, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։
View this post on Instagram
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Միհրանը ջերմ գրկել եւ համբուրում է փոքրիկին։ «Մի ուրիշ աշխարհ», - հրապարակմանը կից գրել է երգիչը։ Հետեւորդներն իրենց հիացմունքն են արտահայտել՝ դրական մեկնաբանություններ գրելով։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Միհրանը պատկերված էր կնոջ՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Կինս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երգիչը, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն զույգ»։