«Հեքիաթային գեղեցկուհի»․ Աստղիկ Սաֆարյանը՝ համարձակ բացվածքով երեկոյան զգեստով

22:43   15 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աստղիկը կրում է համարձակ բացվածքով, կանաչ գույնի, երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ։ Նա գեղեցիկ վարսահարդարմամբ ու երեկոյան շպարով է։ «Հարսանեկան օր», - հրապարակումը մակագրել է երգչուհին։ Իսկ հետեւորդները բազում հաճոյախոսություններ են հղել նրան․ «Հեքիաթային գեղեցկուհի»։

Օրերս հրապարակված կադրերում Աստղիկը «զինվորական» բաճկոն էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։ 




© NEWS.am STYLE