Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինին ձեռքի անդամահատում է սպառնում

18:06   15 նոյեմբերի, 2021

Այսօր հայտնի է դարձել կորոնավիրուսով հիվանդ Վալերի Գարկալինի առողջական վիճակի վատթարացման մասին։ Հիվանդության ծանր ընթացքի ֆոնին 67-ամյա արտիստի մոտ սկսվել է ձեռքերի զարկերակների թրոմբոզ։ Բուժող բժիշկները ժամանակին են նկատել բարդացումները եւ հրավիրել են վիրաբույժի։ Մասնագետը ուսումնասիրել է մարմնի վնասված հատվածները, ստուգել է կյանքի բոլոր ցուցանիշները եւ հիասթափեցնող կանխատեսում է տվել․ եթե դերասանի վիճակը շարունակի վատթարանալ, իսկ թրոմբոզը առաջադիմի, ապա ստիպված կլինի անդամահատել Վալերի Գարկալինի ձեռքը:

Ինչպես պատմել է KP.RU-ի առողջապահության ոլորտի աղբյուրը, ներկայումս բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի խուսափեն անդամահատումից եւ պահպանեն Վալերի Բորիսովիչի ձեռքը։ Վիրաբույժն իրականացնում կանոնավոր ստուգում է եւ դեռ չի նախատեսել ծանր վիրահատություն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է Մոսկվայի թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոց։ 67-ամյա դերասանը ուներ կորոնավիրուսի դրական թեստ, իսկ համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ հայտնաբերել է 25%-ով ախտահարված թոքեր։ Հինգ օրվա ընթացքում թոքերի ախտահարումն ավելացել է մինչեւ 75-85 տոկոսի: Բժիշկները դերասանի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր եւ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, որտեղ թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացրել եւ գցել արհեստական կոմայի մեջ:



© NEWS.am STYLE