«Ես Բոլիվուդի համար չեմ ամուսնացել». Սիլվի Բարկովայի նոր ֆոտոշարքը՝ հնդկուհու կերպարում եւ հաճախակի տրվող հարցի պատասխանը

12:08   16 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան Հնդկաստայնում նոր ֆոտոշարք է իրականացրել, որում հնդիկ հարսնացուի կերպարում է: Սիլվին լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել, որ համագործակցության առաջարկը ստացել է տեղի դիմահարդարներից մեկից, որին դուր են եել հայուհու դիմագծերն ու ցանկացել է, որ հենց նա ներկայացնի իր աշխատանքը: Սիլվին համաձայնել է ու հաճույքով ձեռնամուխ եղել նկարահանմանը:

«Հնդկուհու կերպարն ինձ համար արդեն սովորական է դարձել, ես այն սիրում եմ»,-ասաց Հնդկաստան հարս գնացած դերասանուհին՝ հավելելով, որ ամուսինն էլ շոյվում է, երբ իրեն տեսնում է իրենց ազգային հագուստով.

«Իհարկե, ամուսիսն ավելի շատ նախընտրում է ինձ տեսնել հնդկուհու կերպարում, քան՝ առօրյա: Նա ասում է, որ իր կարծիքով ես միակ արտասահմանցին եմ, որին, իսկապես, հնդկական հագուստն ու զարդերը սազում են»:

Դերասանուհին անդրադարձավ նաեւ վերջին շրջանում իր ինստագրամյան էջում կազմակեպվող հարց ու պատասխանին, որոնց շրջանակում հետեւորդները հաճախ են հետաքրքրվում՝ արդյոք Սիլվիին կտեսնե՞ն բոլիվուդյան ֆիլմերում: Նա, սակայն, շեշտեց, որ առայժմ այդ ուղղությամբ քայլեր չեն արվում.

«Եթե շատ անկեղծ լինեմ՝ երբեք ոգեւորված չեմ եղել, ոչ էլ վստահ ասել եմ՝ «Ես շուտով գրավելու եմ Բոլիվուդը» (ծիծաղում է): Բայց նաեւ չեմ բացառել, որ եթե սկսեմ փորձեր անել, հնարավոր է՝ ստացվի։ Ինչու՞ քայլեր չեմ անում՝ ես ինքս դրա պատասխանը չունեմ։ Հնարավոր է՝ մեծ ցանկության բացակայության պատճառով։ Եվ, ի վերջո, ես Բոլիվուդի հետ չեմ ամուսնացել, եւ ոչ էլ Բոլիվուդի համար եմ ամուսնացել։ Ես ամուսնացել եմ, որպեսզի ունենամ իմ սեփական ընտանիքը, ու այժմ զբաղված եմ այն վայելելով»,-մանրամասնեց Սիլվին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE