Դանյա Միլոխինը 16 տարվա մեջ առաջին անգամ խոսել է կենսաբանական ծնողների հետ

11:12   16 նոյեմբերի, 2021

Մանկատանը մեծացած բլոգեր Դանյա Միլոխինը հյուրընկալվել է Քսենիա Սոբչակի «ДокТок» շոուին, որտեղ հերոսին հաղորդավարուհին փորձել է ծանոթացնել նրա կենսաբանական ծնողների հետ:

Շոուի ժամանակ բլոգերի կենսաբանական մայրն ու հայրը կուլիսներում էին։ Միլոխինը հրաժարվել է ընտանիքի հետ անձնական հանդիպումից, սակայն կարողացել է նրանց հետ զրուցել տեսակապով։ Դանիի մայրը վշտացել է, սակայն հաղորդավարուհուն հայտնել է, որ չի պատրաստվում հանձնվել։

«Չեմ հասկանում, թե ինչու պետք է հանդիպենք։ Ինձ համար օտար մարդիկ են։ Եթե փողոցում ինձ մի կին մոտեցներ ու ներկայանար որպես իմ մայր, նույնը կլիներ։ Եղբորս հետ նա հանդիպել է տեսախցիկների առջեւ։ Նա մասնակցել է շոուի», - ասել է նա։

Ընդ որում, նա հայտարարել է՝ ծնողներին չի մեղադրում իրեն մանկատուն հանձնելու համար։

«Չեմ հասկանում, թե ինչու են փորձում ինձ ստիպում ինչ-որ բան զգալ։ Ես ոչինչ չեմ զգում։ Ես չգիտեմ նրան, չգիտեմ հորս», - հայտարարել է Միլոխինը։

Ծնողները պատմել են, որ Դանին ունի 14-ամյա եղբայր եւ 8-ամյա քույր, սակայն նրանք չեն ժամանել Մոսկվա: Բլոգերը շատ է ուրախացել եւ ցանկություն է հայտնել շփվել նրան հետ։

«Հիանալի է, որ ես ունեմ նրանց։ Դա այնքան անսովոր է, որ եղբայր ու քույր, ինչ-որ հարազատներ ունեմ», — ասել բլոգերը։

Դանյա Միլոխինը ծնվել է Օրենբուրգում եւ մեծացել է մանկատանը, որտեղ նա հայտնվել  է երեք տարեկանում եղբոր՝ Իլյայի հետ: Դանյային հայտնի դառնալու հարցում օգնել է TikTok հավելվածը, որը նա սկսել է վարել 2019 թ-ից.՝ Անապայում մատուցող աշխատելուն զուգահեռ։  Շուտով նա տեղափոխվել է Մոսկվա եւ սկսել է երաժշտական կարիերան։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE