«Ինչ եք կարծում՝ որքան արժե իմ առանձնատունը։ Միլիոնից տասն անգամ ավելի»․ Դմիտրի Դիբրով

12:39   16 նոյեմբերի, 2021

Օրերս Դմիտրի Դիբրովը դարձավ 62 տարեկան: Ինչպես գրում է «Էքսպրես գազետան», նա կնոջ՝ Պոլինայի, երեք որդիների, զոքանչի եւ շների հետ արժանի կյանք է վայելում Ռուբլովկայում գտնվող շքեղ առանձնատանը։ Բայց, թերեւս, ամենամեծ ճոխությունն այն է, որ նա բացեիբաց կարող է խոսել, թե ինչն է իրեն դուր գալիս կամ չի սիրում հեռուստատեսությունում եւ լրագրության մեջ՝ չվախենալով ինչ-որ մեկին նեղացնել։

Դիման, ինչպես նրան դիմում են մտերիմներն ու գործընկերները, հանգիստ պատմել է, թե որքան արժե իր տունը եւ որքան աշխատավարձ է ստանում։ Իսկ ինչու՞ ոչ։ Չի գողացել, ազնիվ աշխատել է.

«Ինչ եք կարծում՝ որքան արժե իմ առանձնատունը։ Մեկ միլիոնից տասն անգամ ավելին։ Բայց ես կգնամ երկրի ցանկացած քաղաք, եւ ամենուր ինձ կողջունեն մարդիկ», - պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է Դիբրովը՝ նշելով, որ ի տարբերություն 2019 թվականին զոհված սկանդալային հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոյի, ում ոչ ոք ձեռք չէր մեկնի։ «Մարդկայնորեն ափսոսում եմ, որ նա մահացել է... բայց տեսեք նրա ելույթները, թե ինչպես է նա գռեհիկ բնութագրում բոլորին ... նշեմ, որ Սերյոգա Դորենկոյի նմանները մեր հեռուստատեսությունում քիչ չեն, որոնք ցանկացած միջոցով գումար են վաստակում», - գտնում է Դիբրովը։

Այն հարցին, թե հայտնի ծրագրի հաղորդավարն ինչպիսի աշխատավարձ ունի, հաղորդավարը պատասխանել է. «Ամսական 50 հազար դոլարից ոչ պակաս, այսինքն՝ մոտավորապես երեք ու կես միլիոն ռուբլի»։



© NEWS.am STYLE