Մել Գիբսոնը կնկարահանի «Մահացու զենք 5»-ը

14:12   16 նոյեմբերի, 2021

Մել Գիբսոնը հաստատել է, որ ինքը կնկարահանի «Մահացու զենք 5» մարտաֆիլմը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Հայտնի ֆրանշիզայի նախորդ մասը լույս է տեսել 23 տարի առաջ։ Գիբսոնը մարմնավորել է գլխավոր հերոսին առաջին ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել 1987թ․-ին: Նրա հերոսը՝ Մարտին Ռիգսը, ոստիկան է Լոս Անջելեսից, որն աշխատում է սպանությունների բաժնում։ Բրիտանական պարբերականի աղբյուրը պատմել է, որ Գիբսոնը կվերադառնա իր դերին նոր նախագծում:

«Նախորդ ֆիլմերի ռեժիսոր Ռիչարդ Դոները հիանալի մարդ էր։ Նա մշակել է սցենար եւ շատ հեռուն է գնացել։ Մի անգամ նա դիմեց ինձ․ «Եթե ես մահանամ, ապա դու կնկարահանես այդ ֆիլմը»: Իսկ ես այն ժամանակ նեղսրտեղի եւ ասացի․ «Լռիր»։ Բայց հիմա նա չկա։ Նա ինձ խնդրում էր դառնալ այդ ֆիլմի ռեժիսորը, իսկ ես՝ ի պատասխան ոչինչ չասացի։ Նա նաեւ այս մասին ասել է իր կնոջը, ստուդիայում եւ պրոդյուսերին։ Այնպես որ, ես կնկարահանեմ ֆրանշիզայի հինգերորդ մասը», - պարզաբանել է Գիբսոնը։

Դոները մահացել է 2021թվականի հուլիսի 5-ին։ Նա 91 տարեկան էր։

 Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE