«Մենք Ռուսոյի համար պատասխանատվություն չենք կրում»․ Լերա Կուդրյավցեւան մեկնաբանել է Պրիգոժինի առարկությունները

15:14   16 նոյեմբերի, 2021

НТВ  հեռաուստաալիքով հեռարձակվող «Секрет на миллион» ծրագրի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան պատասխանել է Իոսիֆ Պրիգոժինին, որը հայտարարել է շոուին եւ Ավրաամ Ռուսոյին դատի տալու մտադրության մասին, որը պրոդյուսերին մեղադրել է իր կարիերայում խնդիրներ ստեղծելու մեջ: NEWS.ru-ի հետ զրույցում Կուդրյավցեւան հայտարարել է, որ հաղորդման ստեղծողները «պատասխանատվություն չեն կրում հերոսների խոսքերի համար» եւ հրաժարվել է միջնորդ դառնալ Ռուսոյի եւ Պրիգոժինի միջեւ՝ առաջարկելով ինքնուրույն «լուծել բոլոր հարցերը»:

Ավրաամ Ռուսոյի մասնակցությամբ «Секрет на миллион» ծրագրի թողարկումը, որը հերթական անգամ պատմել է 2006 թվականին իր դեմ կատարված մահափորձի եւ որ Իոսիֆ Պրիգոժինն իբր խոչընդոտել է նրա կարիերայի հաջող զարգացմանը, եթեր է հեռարձակվել НТВ-ով նոյեմբերի 14-ին: Դրանից հետո Պրիգոժինը որոշել է դատի տալ երգչին եւ իրավաբանական օգնություն է խնդրել փաստաբան Սերգեյ Ժորինից: Պրոդյուսերը պնդում է, որ կատարել է Ռուսոյի հանդեպ իր բոլոր պարտավորությունները՝ իր հետ կնքված պայմանագրի շրջանակում։



© NEWS.am STYLE