Նոր տեսահոլովակ, կարմիր զգեստ․ Թեյլոր Սվիֆթը «գնացել է» նախկինի հարսանիքի (վիդեո)

23:26   16 նոյեմբերի, 2021

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը YouTube-ում ներկայացրել է քանթրի ոճի «I Bet You Think About Me» երգի երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանել է դերասանուհի Բլեյք Լայվլին:

Տեսահոլովակում Սվիֆթի հերոսուհին հայտնվում է իր նախկին ընկերոջ հարսանիքին՝ կամ որպես հրաշալի հիշողություն, կամ որպես անկոչ հյուր։ Փեսան նկատում է նրան. այո, եւ ինչպես չնկատել, եթե միայն երգչուհին կարմիր զգեստով, մանացածը սպիտակ հանդերձանք են կրում: Նա փորձում է դիմադրել զգացմունքներին, որոնք դեռ զգում է նախկին ընկերուհու հանդեպ...

Մի քանի ժամվա ընթացքում տեսանյութը հավաքել է մոտ ութ միլիոն դիտում եւ գրեթե 900 հազար լայք: Հանդիսատեսը մեկնաբանություններում գրել է, որ տեսանյութը գեղեցիկ եւ նորաձեւ է, ինչպես նաեւ երգը, որտեղ շատերը ճանաչել են իրենց:

Ստեղծագործությունը ներառված է Թեյլոր Սվիֆթի «Red» (2012) չորրորդ ստուդիական ալբոմի երգացանկում, որը նա վերջերս վերահրատարակել է: Ի դեպ, ավելի վաղ շրջանառվում էր այն վարկածը, որ երգը նվիրված է Ջեյք Ջիլենհոլին, որի հետ Թեյլորը սիրավեպ է ունեցել 2010 թվականին։



© NEWS.am STYLE