Մահացու հրմշտոցից հետո Nike-ը հետաձգել է Թրեւիս Սքոթի հետ մարզակոշիկների թողարկումը

19:04   16 նոյեմբերի, 2021

Nike սպորտային բրենդը հետաձգել է ռեփեր Թրևիս Սքոթի հետ նոր հավաքածուի՝ Air Max 1 x Cactus Jack մարզակոշիկների թողարկումը:

Ինչպես գրում է TMZ-ը, այդ որոշումը կայացվել է Astroworld փառատոնին Սքոթի համերգի ժամանակ մահացու հրմշտոցից հետո:

Մարզակոշիկները պետք է վաճառասեղաններին հայտնվեին դեկտեմբերի 16-ին։ «Հարգելով բոլոր նրանց, ում անդրադարձել են Astroworld-ի ողբերգական իրադարձությունները, մենք հետաձգում ենք Air Max 1 x Cactus Jack-ի թողարկումը», - ասված է Nike-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Կոշիկի մոդելի թողարկման նոր ամսաթիվը չի հաղորդվում:

Հրմշտոցի հետեւանքով 10 մարդ է մահացել։ Նրանցից վերջինը՝ 9-ամյա Էզրա Բլունտն է, որը մահացել է բազմաթիվ վնասվածքներից եւ ուղեղի այտուցից: Երեխայի ընտանիքն արդեն համերգի կազմակերպիչներին դատի է տվել, ինչպես եւ մյուս տուժածները, նրանք երաժիշտներին եւ շոուի կազմակերպիչներին մեղադրում են հրմշտոցի հրահրման եւ տեղի ունեցածին ժամանակին չարձագանքելու մեջ:

 

Լուսանկարը՝ Getty/Nike.com



© NEWS.am STYLE