Թոմ Հոլանդը պատմել է, թե ինչով հանդիսատեսին կզարմացնի Սարդ մարդու մասին որ ֆիլմը

15:15   17 նոյեմբերի, 2021

Դերասան Թոմ Հոլանդը «Total Film»-ին տված հարցազրուցում մանրամասներ է պատմել Marvel-ի նոր՝ «Սարդ մարդը․ տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի մասին, որում մարմնավորել է սուպերհերոս Պիթեր Պարքերի դերը։

Նրա խոսքով՝ մարդկանց կզարմացնի այն, որ բլոքբասթերն «ուրխացնող» չէ։ «Այն մռայլ է ու տխուր։ Սակայն դա միայն տպավորում է։ Դուք կտեսնեք, թե ինչպես են սիրելի հերոսները հաղթահարում այնպիսի փորձություններ, որոնք երբեք չէիք ցանկանա, որ նրանք անցնեն»,- պատմել է Հոլանդը։

Նա նշել է, որ նույնիսկ իր կերպարը՝ չտրտնջացող Սարդ մարդն, այս անգամ ինքն իրեն կասի․ «Ես չգիտեմ՝ ինչ անել»։ Ամեն դեպքում, Թոմ Հոլանդը վստահ է, որ թողարկվելիք ֆիլմն արժեքավոր է ստացվել։ «Ես դեռ չեմ դիտել ֆիլմը, բայց տեսել եմ դրա հատվածներ։ Եվ այն Սարդ մարդու մասին լավագույն ֆիլմն է, որը երբեւէ նկարահանել ենք»,- հայտարարել է դերասանը։

Նոր ֆիլմում Թոմ Հոլանդի կերպարը կդիմի մոգ Բժիշկ Սթրենջի (Բենեդիկտ Քեմբերբետչ) օգնությանը՝ անցյալն ուղղելու համար։ Սակայն կախարդանքի ընթացքում ինչ-որ բան սխալ է ընթանում։ Աշխարհը հայտնվում է քաոսում, անցյալից ներկայում են հայտվում Սարդ մարդու վաղեմի թշնամիները։

Լուսանկարը՝ Sony Pictures Entertainment



© NEWS.am STYLE