Նյու Յորքում ռեկորդային գնով վաճառվել է Ֆրիդա Կալոյի ինքնանկարը

12:01   17 նոյեմբերի, 2021

Մեքսիկացի նկարչուհի «Դիեգոն եւ ես» ինքնանկարն աճուրդում վաճառվել է մոտավորապես 34,9 միլիոն դոլարով, հայտնում է  Sothebey's աճուրդի տունը։

«Ֆրիդա Կալոյի՝ 1949թ․-ի «Diego y yo» («Դիեգոն եւ ես») ինքնանկարը վաճառվել է 34,9 միլիոն դոլարով՝ ութ միլիոն դոլարի չափով գերազանցելով նկարչուհու նախորդ ռեկորդը։ Այս առեղծվածային աշխատանքը Կալոյի վերջին ինքնանկարն է, որը նա ավարտել է 1954թ․-ին մահվանից կարճ ժամանակ առաջ»,- ասված է աճուրդի տան Twitter-ի էջում։

Ինքնանկարում Կալոն պատկերված է ամուսնու՝ նկարիչ Դիեգո Ռիվերայի դեմքը ճակատին։ Ընդ որում, Ռիվերան պատկերված է երեք աչքով։ Աճուրդի տունը հայտնում է, որ աշխատանքը ձեռք է բերվել՝ ներառվելու Էդուարդո Ֆ․ Կոնստանտինի հավաքածում, որը Բուենոս Այրեսում լատինոամերիկյան արվեստի թանգարան է հիմնել։

Լուսանկարը՝  Nickolas Muray/Victoria and Albert Museum



© NEWS.am STYLE