Miramax-ը ցանկանում է Քվենտին Տարանտինոյին արգելել վաճառել «Քրեական ընթերցվածքի» սցենարի մասերը

17:21   17 նոյեմբերի, 2021

Ամերիկյան «Miramax» ստուդիան դատական հայց է ներկայացրել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի դեմ՝ նպատակ ունենալով արգելել NFT տոկենների տեսքով «Քրեական ընթերցվածք» (Pulp fiction, 1994) ֆիլմի սցենարի հատվածները, որոնք չեն ներառվել կինոժապավենի վերջնական տարբերակում։ Այս մասին ասված է նյութերում, որոնք ներկայացվել են Կալիֆոռնիայի դատարանի բազա։

Ռեժիսորը կայք է ստեղծել, որում մտադիր է վաճառել սցենարի առաջին տարբերակների մասերը, որոնք ուղեկցվելու են «Տարնտինոյի բացառիկ մեկնաբանություններով, որոնք բացահայտում են ֆիլմի գաղտնիքներն ու դրա հեղինակին»։ Ստուդիայի կարծիքով՝ ռեժիսորն այդ կերպ խախտում է ֆիլմի ինտելեկտուալ իրավունքները, որոնք պատկանում են Miramax-ին։ «Պատասխանողները փորձում են միանձնյա ֆինանսական եկամուտ ստանալ «Քրեական ընթերցվածքի» վերաբերյալ Miramax-ի իրավունքներից։ Պատասխանողների հանցավոր գործողություններն առաջ են բերել կամ ավելի ճիշտ, թյուրիմացություն առաջ կբերեն, սխալներ եւ կմոլորեցնեն հանրությանը»,- ասված է փաստաթղթում։

Ստուդիայի փաստաբանները նշում են, որ իրենք նոյեմբերի սկզբին նամակ են ուղարկել ռեժիսորի ներկայացուցիչներին՝ ծանուցելով, որ նրա գործողությունները խախտում են Miramax-ի իրավունքները, որոնք տարածվում են «առանց բացառության սցենարի բոլոր տարբերակների վրա»։ Տարանտինոյի փաստաբանները պնդում են, որ ռեժիսորն իրավունք ունի հրապարակել սցենարը, սակայն ստուդիան կարծում է, որ NFT-տոկենների վաճառքը ոչ մի կերպ չի համապատասխանում այդ կետին։

Լուսանկարը՝ Vittorio Zunino Celotto/Getty Images file



© NEWS.am STYLE