Ընտանեկան ավանդույթի համաձայն. Դույն Ջոնսոնը ցանկանում է խաղալ Ջեյմս Բոնդի դերը

20:14   17 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Դուեյն Ժայռ Ջոնսոնը պատրաստ է  բրիտանացի դերասան Դենիել Քրեյգին փոխարինել Ջեյմս Բոնդի դերում, հայտնում է Daily Mail-ը։

Քրեյգը վերջնականապես որոշել է լքել «007 գործակալի պաշտոնը» ֆիլմաշարի հերթական մասի՝ «Մահանալու ժամանակը չէ» ժապավենի թողարկումից հետո։

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Ջոնսոնը, հակառակը, ցանկանում է կատարել Բոնդի դերը։ Նա կարծում է, որ այդ կերպ կշարունակի ընտանեկան ավանդույթը։ Նրա պապիկը՝ Փիթեր Մայվիան, պրոֆեսիոնալ ռեսթլեր էր եւ երկրորդական դերում նկարահանվել է Բոնդի մասին Շոն Քոներիի մասնակցությամբ «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմում։

Մինչ այս Բոնդի դերը միայն երկու անգամ է բաժին հասել բրիտանական ծագում չունեցող դերասանների։ Խոսքն ավստրալացի Ջորջ Լեզենբիի եւ իռլանդացի Փիրս Բրոսնանի մասին։

Լուսանկարը՝ Joel C Ryan/Invision/AP/REX/Shutterstock



© NEWS.am STYLE