«Այս անգամ աղջիկ կլինի»․ Բրիթնի Սփիրսը մտածում է երրորդ երեխա ունենալու մասին

19:11   17 նոյեմբերի, 2021

Երգչուհի Բրիթնի Սփիրսն ինստագրամյան էջում հրապարակում է արել, որում պատմել է երրորդ անգամ մայր դառնալու ծրագրերի մասին։

Նա լուսանկար է հրապարակել, որում փոքրիկ երեխայի ոտքեր են պատկերված։ «Ես մտածում եմ եւս մեկ երեխայի լույս աշխարհ բերելու մասին։ Գուցե այս անգամ աղջիկ լինի։ Նա արդեն ոտքի մատների վրա է կանգնած, ձգտում է ինչ-որ բանի»,- գրել է Բրիթնին։

View this post on Instagram

A post shared by Britney Spears (@britneyspears)

Սփիրսը երկու որդի ունի, որոնք լույս աշխարհ են եկել Քեւին Ֆեդերլայնի հետ ամուսնության ընթացքում։

Բացի այդ՝ երգչուհին տեսաուղերձ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնել #FreeBritney շարժմանը՝ հոր խնամակալությունից ազատվելու գործում օգնության համար։ Այս ամռանը հայտարարելով խնամակալությունից ազատվելու անհրաժեշտության մասին՝ Բրիթնի Սփիրսը նշել էր, որ ցանկանում է ամուսնանալ ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ եւ նրան երեխա պարգեւել։

2021թ․-ի նոյեմբերի 13-ին Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես դադարեցրել է Սփիրսի նկատմամբ հոր խնամակալությունը, որը շարունակվում էր 13 տարի։  Աստղը պնդում էր, որ Ջեյմին սահմանափակել է իր շփման շրջանակը, ստիպել աշխատել, ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիտջող ընդունել եւ թույլ չի տվել հղիանալ։

Լուսանկարը՝ Getty Images

 



© NEWS.am STYLE