Քանիե Ուեսթը Քիմ Քարդաշյանին ամուսնության առաջարկություն է արել Սան Ֆրանցիսկոյի մարզադաշտում

12:33   22 հոկտեմբերի, 2013

Ռեփեր Քանիե Ուեսթը հոկտեմբերի 21-ին՝ Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձի օրը, իր սիրելիին պաշտոնապես ամուսնության առաջարկություն է արել: E! News reported-ի փոխանցմամբ, Քանիեն Քիմին ադամանդներով 15 կարատանոց ոսկե մատանի է նվիրել ճանաչված Lorraine Schwartz ոսկերչական ապրանքանիշից:

Նշանադրությունից մի քանի րոպե անց համացանցում հայտնվել է Քիմի շքեղ մատանու լուսանկարը: Այն հրապարակել է Քարդաշյանի ոճաբանը՝ Քլայդ Հեյգուդը, ով աստղի տարեդարձին հրավիրվածների թվում է եղել:

 

Հատուկ նշանադրության համար ամերիկյան միլիարդատերը Սան Ֆրանցիսկոյում մարզադաշտ էր վարձել՝ հրավիրելով միայն ընտանիքի անդամներին եւ մտերիմ ընկերներին: Երբ սիմֆոնիկ նվագախումբը նվագել է Լանա Դել Ռեյի «Young and Beautiful» երգը, էկրանին հայտնվել է «Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ» (Pleeease, marry meee!) գրությունը: Հարսնացուի «այո»-ից հետո շքեղ հրավառություն է սկսվել:



© NEWS.am STYLE