Ի՞նչ չեն սիրում Կենդանակերպի տարբեր նշանները

21:12   20 նոյեմբերի, 2021

Խոյեր

Խոյերը հիանալի կազմակերպիչներ են, ուստի չեն սիրում նրանց, ովքեր փոխում են իրենց ծրագրերը: Լինելով կազմակերպված՝ նրանք ատում են թափթփված եւ անուշադիր մարդկանց: Խոյերը սովորաբար շատ բնական են եւ այն, ինչ անբնական է, ընդունելի չէ իրենց համար:

Խոյերը շատ արդարամիտ են եւ ատում են այն մարդկանց, ովքեր նվաստացնում են թույլերին:

Խոյերը նաեւ փոփոխական են եւ չեն սիրում միապաղաղություն: Նրանք պարբերաբար փոփոխություններ են ակնկալում դիմացինից:

Ցլեր

Ցլերին դուր չեն գալիս նրանք, ովքեր այլ աշխարհայացք ունեն: Նրանք ատում են անճաշակ, ձանձրալի եւ ոչ համբերատար մարդկանց:

Երկվորյակներ

Երկվորյակները սիրում են լինել բոլորի ուշադրության կենտրոնում: Չեն սիրում անհարգալից, հիմար եւ ձանձրալի մարդկանց: Երկվորյակները ատում են նաեւ նրանց, ովքեր մատնացույց են անում իրենց թերությունները, չէ որ նրան կատարյալ են:

Խեցգետիններ

Խեցգետինների համար իրենց տունն ասես սեփական ամրոց լինի, ուստի նրանք ատում են այն մարդկանց, ովքեր անպատասխանատվությամբ են վերաբերում տանն ու ընտանիքին: Իսկ ինչ վերաբերում է մարդկանց հետ շփմանը, ապա նրանք սիրում են անկեղծ մարդկանց, սակայն հետաքրքրված չեն մյուսների գաղտնիքներով, քանի որ նրանք նույնպես չեն բացահայտում իրենցը:

Առյուծներ

Առյուծներին բարկացնում է բացահայտ սուտը: Նրանք ատում են, երբ իրենց փորձում են հիմարացնել: Սիրում են հումորի զգացում ունեցող մարդկանց, ովքեր հասկանում են նրանց հումորը: Առյուծները սովորաբար առատաձեռն են, հետեւաբար չեն սիրում ժլատներին: Առյուծները նաեւ ատում են խանդոտ մարդկանց. սիրո՞ւմ ես Առյուծին, ուրեմն վստահիր: Ո՞չ, մեկ ուրիշին գտիր քեզ համար:

Կույսեր

Կույսերը չեն սիրում ոչ կոկիկ մարդկանց: Նրանք անգամ այդ պատճառով կարող են դադարեցնել իրենց շփումը նման մարդու հետ: Չեն սիրում ոչ հյուրասեր մարդկանց, քանի որ իրենց դռները բոլորի առջեւ միշտ բաց են:

Կշեռքներ

Ընկերասեր եւ բարի կշեռքները չեն հանդուրժում կոպտությունն ու դաժանությունը, անճաշակությունն ու անճոռնիությունը: Նրանց աշխարհը պետք է գեղեցիկ ու հիանալի լինի:

Կարիճներ

Կարիճները չեն սիրում այն մարդկանց, ոքվեր փորձում են ստիպել նրանց կարգ ու կանոն հաստատել իրենց կյանքում: Չեն սիրում նրանց, ովքեր չեն ցանկանում վրեժ լուծել. նա, ով ներում է, ուրեմն թուլամորթ է: Չեն ընդունում այն մարդկանց, ում տեսակետը տարբերվում է: Կարիճի համար կա երկու տեսակետ՝ իրենը եւ սխալը:

Կարիճները ատում են, երբ քննադատում են իրենց: Կարիճներին քննադատելուց առաջ պետք է երկար մտածել:

Աղեղնավորներ

Աղեղնավորները բոլորի ուշադրության կենտրոնում են, հետեւաբար ատում են նրանց, ովքեր «վերմակը քաշում են իրենց վրա»:

Աղեղնավորները չեն սիրում իրենցից առավել գեղեցիկներին: Աղեղնավոր կնոջ կողքին պետք է ավելի պակաս հմայիչ ընկերուհի լինի: Իսկ տղամարդ աղեղնավորի կողքին՝ ոչ այնքան գեղեցիկ ժպիտ ու հեղինակություն ունեցող մեկը:

Չեն սիրում ձանձրալի մարդկանց, ում հետ շփումը այնքան էլ հաճելի եւ ուրախ չէ:

Աղեղնավորները չեն սիրում նրանց, ում չեն կարողանում ղեկավարել: 

Այծեղջյուրներ

Այծեղջյուրները ատում են անգործությունը: Նրանց զայրացնում են այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում զարգանալ եւ բարելավել իրենց դիրքերը: Այծեղջյուրները չեն հարգում նրանց, ովքեր ոչնչի չեն հասել:

Այծեղջյուրները չեն սիրում նպատակներ չունեցող մարդկանց. նրանք չգիտեն, թե ինչ են ցանկանում այս կյանքից:

Ջրհոսներ

Ջրհոսները ատում են բռնությունն ու հարկադրանքը: Նրանք չեն սիրում են այն մարդկանց, ովքեր ստիպում են իրենց անել ինչ-որ գործողություններ:

Ջրհոսները չեն ներում դավաճանությունը: Կամ ներում են, բայց հավերժ խզում են իրենց հարաբերությունները նրանց հետ:

Ձկներ

Ձկներին իսկապես բարկացնում է անպատասխանատվությունը: Նրանց չարդարացած սպասելիքներն ու հույսերը կարող են լուրջ վիճաբանության պատճառ դառնալ:

Նույնիսկ փոքրիկ սուտը կարող է զայրացնել Ձկներին:

Նրանք ատում են այն մարդկանց, ովքեր չեն վստահում իրենց խոսքին:

 

 

Աղբյուրը՝  Creu



© NEWS.am STYLE