ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Յանգ Դոլֆին

10:01   18 նոյեմբերի, 2021

Թեննեսի նահանգի Մեմֆիս քաղաքում սպանել են ամերիկացի ռեփեր Յանգ Դոլֆին (իսկական անունը՝ Ադոլֆ Ռոբերտ Թորթոն կրտսեր), հայտնում է «Fox News» հեռուստաալիքտ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Ոստիկանության տեղեկություններով՝ երաժիշտը գնումներ կատարելիս է եղել տեղի խանութներից մեկում, երբ նրան է մոտեցել անծանոթ մեքենա, որից կրակահերթ են արձակել։

TMZ-ի հաղորդմամբ՝ 2017թ․-ին ռեփերի նկատմամբ արդեն իսկ մահափորձ է կատարվել։ Նրա ուղղությամբ կրակոց էր արձակվել Լոս Անջելեսի խանութներից մեկի մոտակայքում։ Ռեփերին ծայրահեղ վիճակում հիվանդանոց էին հասցրել։ Նա երեք հրազենային վիրավորում էր ստացել, երկու շաբաթ անց դուրս գրվել հիվանդանոցից։

Յանգ Դոլֆը կատարել է այնպիսի հայտնի երգեր, ինչպիսիք են «Major» եւ «On the river»։ Նա 2016թ․-ին թողարկել է առաջին ստուդիական ալբոմը՝ «King of Memphis», որը «Billboard 200» հիթ-շքերթում 49-րդ տեղն է զբաղեցրել։

Լուսանկարը՝ Paras Griffin/Getty Images



© NEWS.am STYLE