Լեոնարդո դի Կապրիոն, Մերիլ Սթրիփը, Տիմոտի Շալամեն եւ Ջենիֆեր Լոուրենսը՝ «Մի նայեք վերեւ» ֆիլմի նոր թրեյլերում

11:21   18 նոյեմբերի, 2021

Netflix-ի YouTube-յան ալիքում հրապարակվել է «Մի նայեք վերեւ» կատակերգության պաշտոնական «թրեյլերը»։ Ֆիլմը, որը «հիմնվան է իրական իրդարձությունների վրա, որոնք դեռ տեղի չեն ունեցել», սթրիմինգային հարթակում կթողարկվի դեկտեմբերի 24-ին։

Դատելով թրեյլերից՝ Լեոնարդո դի Կապրիոն շատ համոզիչ է աստղագետւ դերում։ Նրա եւ Ջենիֆեր Լոուրենսի հերոսները հայտնաբերել են, որ Երկրի վրա հսկայական թռչում է դեպի Երկրի եւ կարող է մոլորակը կտոր-կտոր անել։ Նրանք վտանգի մասին զեկուցում են նախագահին (Մերիլ Սթրիփ) եւ օգնականին (Ջոնա Հիլ), սակայն վերջիններս, թերագնահատելով խնդիրը, փորձում են այն «տեղավորել» հեռավոր բյուրոկրատական պահարանում։

Աստղագետները որոշում են այդ մասին պատմել հանրությանը, գրավել մարդկանց ուշադրությունը, սակայն նրանց ոչ ոք չի հավատում։

Ռեժիսորն ու սցենարի հեղինակն Ադամ Մաքքեյն է։ Դերասանական կազմում առավել հայտնի անուններ են՝ Տիմոտի Շալամե, Քեյթ Բշանշեթ, Ռոբ Մորգան, Ռոն Փերլման, Մայքլ Չիկլիս, Արիանա Գրանդե, Մելանի Լիսկի։

Աղբյուրը՝ Rg.ru

Լուսանկարը՝ Netlix

 



© NEWS.am STYLE