Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Սուրբ ծնունդը թագուհու հետ չեն անցկացնի

12:17   18 նոյեմբերի, 2021

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին Սուրբ ծնունդը թագուհու հետ չեն անցկացնի, հայտնում է Page Six-ը։

Թեեւ արքայական ընտանիքը հրավեր է ուղարկել Սասեքսի դուքսին եւ դսքուհուն, զույգը չի ծրագրում տոներին Մեծ Բրիտանիա վերադառնալ։

«Սուրբ ծնունդը ծրագրելու համար շատ ժամանակ է հարկավոր, այդ պատճառով, իհարկե, արքայական ընտանիքի աշխատակիցները գիտեն, որ Հարին եւ Մեգանը չեն ժամանի»,- ասել է պարբերականի աղբյուրներից մեկը։

«Սակայն սա առաջին Սուրբ ծնունդն է, որը Եղիսաբեթ Երկրորդն անցկացնելու է առանց ամուսնու, այդ պատճառով կարելի էր հույս ունենալ, որ դուքսերը կցանանան ժամանակը նրա հետ անցկացնել»,- հավելել են ինսայդերները։

Ի դեպ, Նորին Մեծություն թագուհին ծրագրում է Սուրբ ծնունդը դիմավորել Սանդրինգեմյան պալատում, ուր նրան ավանդաբար միանում են արքայական ընտանիքի անդամները։

Լուսանկարը՝ Karwai Tang/Getty Images



© NEWS.am STYLE