«Ժանգը» ֆիլմի սցենարիստը կարծում է, որ Բոլդուինը նկարահանման հրապարակում դիտավորյալ է կրակել

16:11   18 նոյեմբերի, 2021

«Ժանգը» ֆիլմի սցենարիստ Մեմի Միտչելը դատական հայց է ներկայացրել դերասան Ալեք Բոլդուինի եւ ժապավենի պրոդյուսերների դեմ, որի նկարահանման ընթացքում մահացել է բեմադրող-օպերատոր Հալինա Հատչինսը, ինչպես նաեւ վիրավորվել էր ժապավենի ռեժիսոր Ջոել Սոուզան, գրում է The New York Post-ը։

Միտչելը պնդում է, որ ֆիլմի սցենարը եկեղեցու մոտ էպիզոդում գլխավոր հերոսի կողմից կրակոց չէր նախատեսում:

Нет описания.

Նրա խոսքով՝ Բոլդուինը «դիտավորյալ», «առանց հարգելի պատճառի» կրակոց է արձակել։ Ըստ հայցի՝ տեսախցիկներն այնպես են կարգավորված եղել, որ նկարահանեն Բոլդուինի դեմքը, նրա ուսին առկա արյունոտ հետքը, ինչպես նաեւ այն, թե «ինչպես էր նա ձգվում դեպի պատյանը՝ զենքը վերցնելու համար»։

«Սցենարում ոչինչ չէր ասվում այն մասին, որ Բոլդուինը կամ ինչ-որ այլ մեկը պետք է կրակեր զենքից»,- նշել է Միտչելը՝ հավելելով, որ խախտվել է հրազենի օգտագործման անվտանգության մասին արձանագրությունը, ինչի մասին վկայում է, օրինակ, նկարահանման հրապարակում մարտական փամփուշտների առկայությունը։

Լուսանկարները՝ Jim Weber/The New Mexican, Instagram, AP Photo/Jae C. Hong, File



© NEWS.am STYLE