750 միլիոն դոլարի պահանջով հայց. Թրեւիս Սքոթի եւ Դրեյքի դեմ դատական հայց են ներկայացրել փառատոնի ընթացքում տուժածները

18:15   18 նոյեմբերի, 2021

«Astroworld» փառատոնի 125 մասնակցի անունից ներկայացված հայցով (միջոցառման ընթացքում հրմշտոցի արդյունքում մարդիկ են մահացել) ռեփերներ Թրեւիս Սքոթից եւ Դրեյքից, ինչպես նաեւ կորպորոցիաներից, որոնք մասնակցել են դրան, 750 միլիոն դոլար են պահանջում։

Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ հայցվորներ պնդում են, որ համերգի կազմակերպիչները չեն կարողացել անվտանգ պայմաններ ստեղծել միջոցառման անցկացման համար։ Դրեյքին մեղադրել են, որ նա չի փորձել դադարեցնել համերգը։ Թրեւիս Սքոթին մեղադրում են, որ նա իր ելույթներում բռնության կոչ է անում։

Կատարողների ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել հայցը։  

«Astroworld» փառատոնի ընթացքում՝ նոյմեբերի 5-ին, Թրեւիս Սքոթի ելույթի ընթացքում առաջացած հրմշտոցի արդյունքում տաս մարդ է մահացել։ Նրանց ցանկում է նաեւ 9-ամյա Էզրա Բլաունտը, որը մահացել է բազմաթիվ վնասվածքների եւ ուղեղի այտուցի արդյունքում։ Երեխայի ընտանիքն արդեն իսկ հայց է ներկայացրել համերգի կազմակերպիչների դեմ։ Ինչպես եւ մյուս տուժածները, նրանք երաժիշտներին եւ կազմակերպիչներին մեղադրում են հրմշտոց դրդելու եւ տեղի ունեցածին ժամանակին չարձագանքելու համար։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE