Մահացել է «Առյուծ արքան» մուլտֆիլի երգի կատարողը

13:01   18 նոյեմբերի, 2021

79 տարեկանում մահացել է «Tokens» խմբի մենակատար Ֆիլիպ Մարգոն, հայտնում է The Sun-ը։ Մահը վրա է հասել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում սրտի նոպայի արդյունքում։

Մարգոն կատարել է «The Lion Sleeps Tonight» հիթը, որը թողարկվել է 1961թ․-ին եւ դարձել է 1994թ․-ին դարձել է Disney ստուդիայի «Առյուծ արքան» մուլտֆիլմի գլխավոր երգը։

Երգի թողարկման ընթացքում երաժիշտները վստահ չէին, որ այն հաջողություն կունենա, սակայն երգը երեք շաբաթ մնացել է «Billboard 100» շքերթի բարձր հորիզոնականներում։ «Առյուծ արքան» մուլտֆլիմի պրեմիերայից հետո հայտնիության նոր ալիքն ուրախացրեց արտիստներին։ «Այն ժամանակակից է դարձել, եւ մենք նրա հետ ենք։ Ես հիացած եմ»,- ասել է Ֆիլիպ Մարգոն։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ Warner Bros. Records/Photofest

 



© NEWS.am STYLE