Համերգի ընթացքում ողբերգությունից հետո Թրեւիս Սքոթին եւ Քայլի Ջեններին հեռացրել են ամսագրի շապիկից

20:39   18 նոյեմբերի, 2021

«Astroworld» փառատոնի ընթացքում տաս մարդու մահվան հանգեցրած հրմշտոցից հետո ռեփեր Թրեւիս Սքոթին եւ ձեռնարկատեր Քայլի Ջեններին հեռացրել են «W Magazine» ամսագրի շապիկից, հայտնում է Page Six-ը։

Շապիկը պատրաստվել էր նախքան ողբերգական համերգը։ Ամսագրում ծրագրվում էր նաեւ մեծ հարցազրույց հրապարակել զույգի հետ, սակայն խմբագիրներն այժմ անհանգստացած են Սքոթի եւ Ջենների հասցեին հնչող քննադատությամբ։ Նրանք արդեն իսկ հրաժարվել են կայքում նյութի թողարկումից, իսկ այժմ արդեն փորձում են կանգնեցնել ամսագրի տպագրությունը։ Լրագրողները կարծում են, որ տեղի ունեցածի լույսի ներքո հրապարակումը տեղին չի լինի։

Ավելի վաղ Nike-ը հետաձգել է Թրեւիս Սքթի հետ սպորտային կոշիկների համատեղ հավաքածուի թողարկումը։ Այն ծրագրված էր նոյեմբերի 16-ին, սակայն հետաձգվել է անորոշ ժամկետով։

Լուսանկարը՝ AFF-USA/Shutterstock

 



© NEWS.am STYLE