«Հարի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը մեկնաբանել է հատուկ սերիայի նկարահանումները

23:28   18 նոյեմբերի, 2021

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը հայտնի է հրաշագործ Հերմիոնա Գրեյնջերի դերով, մեկնաբանել է «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» ֆիլմի թողարկման 20-ամյակին նվիրված հատուկ թողարկման նկարահանումները: Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել։

«Հարի Փոթերն իմ տունն էր, ընտանիքը, աշխարհը, իսկ Հերմիոնան (նախկինի պես) ամենասիրելի հորինված կերպարն է։ Մի անգամ հարցազրույցում մի լրագրող ինձ ասաց, որ իրեն նյարդայնացնում է, որ ես անընդհատ խոսում եմ բախտավոր լինելու մասին։ Բայց, գրողը տանի, դա, իրոք, այդպես էր։ Ես մինչ օրս դրանում վստահ եմ», — գրել է դերասանուհին։

Ուոթսոնը նշել է, որ հպարտանում է իր գործընկերներով։ «Ես ուրախ եմ, որ մենք բարի ենք եղել միմյանց հանդեպ եւ աջակցել ենք իրար, ինչպես նաեւ, որ դարձել ենք ինչ-որ կարեւոր բանի մաս», - ընդգծել է նա:



© NEWS.am STYLE