Շոն Մենդեսը եւ Կամիլա Կաբելոն բաժանվել են

22:02   18 նոյեմբերի, 2021

Նախօրեին հայտնի է դարձել, որ Շոն Մենդեսն ու Կամիլա Կաբելոն այլեւս միասին չեն։ Այս մասին հայտնել է երգիչն իր Instagram-ում։

«Ընկերներ, մենք որոշեցինք ավարտել մեր ռոմանտիկ հարաբերությունները, բայց մեր սերը միմյանց, որպես սովորակա մարդկանց  հանդեպ ավելի ուժեղ է, քան որեւէ այլ բան։ Մենք սկսել ենք մեր հարաբերությունները որպես ընկերներ եւ շարունակելու ենք լինել լավագույն ընկերներ։ Մենք գնահատում ենք Ձեր աջակցությունը եւ առաջ ենք շարժվում: Կամիլա եւ Շոն», - գրել է հայտնի երգիչը։

Հիշեցնենք, որ զույգը միասին է եղել մոտ երկու տարի։

 

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE