«Ի՞նչ է նա արել դեմքի հետ»․ երկրպագուները չեն ճանաչել Ուիլ Սմիթին

18:14   19 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը հայտնվել է ամերիկյան «The One Show» հաղորդման եթերում եւ երկրպագուներին վախեցրել իր արտաքինով։ Հրապարակումները հայտնվել են Twitter-ում։

53-ամյա դերասանը տեսախցիկների առաջ հայտնվել է դասական կոստյումով, մանուշակագույն վերնաշապիկով ու փողկապով։ Դերասանը շոուում նկարահանվել է՝ հայտնելու «Ռիչարդ արքա» ֆիլմի մասին, որում մարմնավորել է գլխավոր դերը։

Օգտատերերն ուշադրություն են դարձրել Ուիլ Սմիթի արտաքին փոփոխություններին։ Նրանց կարծիքով՝ աստղը կոսմետելոգիական պրոցեդուրաների օգնությամբ ազատվել է դեմքի կնճիռներից։ «Ի՞նչ է տեղի ունեցել Սմիթի հետ։ Նա ռոբոտի նման է խոսում», «ի՞նչ է կատարվել Ուիլ Սմիթի դեմքի հետ», «Սմիթը նման չէ Սմիթին», «ի՞նչ է Սմիթն արել դեմքի հետ», «շատ տարօրինակ փոփոխություններ են»,- իրենց զարմանքն են արատահայտել երկրպագուները։



© NEWS.am STYLE