Կայա Գերբերն ու Ջեյքոբ Էլորդին բաժանվել են

20:12   19 նոյեմբերի, 2021

Կարծես թե, Հոլիվուդում գեղեցիկ զույգերի թիվը պակասել է եւս մեկով։ Մեկ տարվա հարաբերություններից հետո բաժանվել են Կայա Գերբերն ու Ջեյքոբ Էլորդին։ Այ մասին Just Jared պորտալին հայտնել է անանուն աղբյուրը․ «Նրանք խաղաղ են բաժանվել։ Յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով»։

Այն մասին, որ աստղերը հանդիպում են, հայտնի է դարձել 2020թ․-ի սեպտեմբերին։ Զույգին նկատել էին Նյու Յորքում զբոսանքի ընթացքում։ Մի քանի ամիս անց Կայան առաջին համատեղ լուսանկարն էր հրապարակել սիրելիի հետ։

Լուսանկարը՝ Getty Images

 



© NEWS.am STYLE