«Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ». Օլյա Հակոբյան

15:49   20 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

View this post on Instagram

A post shared by (@hakobyan_olya)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Գյումրիում։ Նա վարդագույն տաբատ եւ բլուզ է կրում, որոնք համադրել է սպիտակ ժիլետի հետ։ Օլյան հավաքել է մազերն ու ոճային աքսեսուար ընտրել՝ արեւային ակնոց։ «Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, եւ այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Օլյան սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր սպիտակ պիջակի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Որպեսզի կարողանամ մարդկանց հետ խաղաղ ապրել, առաջին հերթին պետք է խաղաղ ապրեմ ինքս ինձ հետ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE