Ոտքերի խնամք

20:13   20 նոյեմբերի, 2021

Ոտքերի խնամքն անհրաժեշտություն է: Բացի այդ, օրվա ընթացքում շատ ժամանակ ենք անցկացնում ոտքի վրա. քայլում ենք, վազում կամ պարզապես կանգնում:

Խնամքի բացակայության դեպքում ոտքերը մեզ բավական տհաճություններ են պատճառում. մաշկը կոշտանում է, ճաքեր եւ կոշտուկներ են առաջանում, ոտքերը հոգնում են եւ այլն: Ձեր ոտքերի համար շատ կարեւոր են խոտաբույսերով եւ ջրային մերսմամբ վաննաները, որոնք հանում են հոգնածությունը, հանգստացնում եւ առողջացնում են դրանք:

Ամեն օր գելով ոտքերը լվանալուց հետո դրանք սառը ջրով ցողեք,

Լվանալու ընթացքում տրորեք պեմզայով, հատկապես այն հատվածները, որոնք վնասվել են կոշտուկների առաջացումից,

Լվանալուց հետո ոտքերը փափուկ սրբիչով չորացնեք եւ մաշկին շրջանաձեւ շարժումներով յուղոտ կրեմ քսեք,

Եթե գործի բերումով ստիպված եք շատ կանգնել կամ քայլել, ապա սովորություն դարձրեք քնելիս ոտքերը փոքր-ինչ բարձր դիրքում պահեք,

Ոտքերի համար շատ օգտակար են վաննաները (շաբաթական ոչ պակաս, քան երկու անգամ),

Երիցուկով եւ կատվալեզվով տաք վաննաները կհանգստացնեն ոտքերը, կնվազեցնեն բորբոքումները: Հակաբորբոքային, հանգստացնող եւ թարմացնող ազդեցություն ունեն նաեւ ծովային աղով վաննաները:



© NEWS.am STYLE