Կորոնավիրուսը հաղթահարել է․ Սերովը դուրս է գրվել հիվանդանոցից

22:11   19 նոյեմբերի, 2021

Երգիչ Ալեքսանդր Սերովը բուժվել է կորոնավիրուսից եւ հիվանդանոցից տուն է վերադառնում, ՏԱՍՍ-ին հայտնել է նրա տնօրեն Ալեքսանդր Ֆեդորկովը: 67-ամյա արտիստը հոսպիտալացվել է ավելի քան մեկ ամիս առաջ, թոքերի մեծ ախտահարմամբ։

«Դուրս է գրվել, գնում է տուն», - պատմել է կատարողի ներկայացուցիչը։

Արտիստը հոկտեմբերի 9-ին կորոնավիրուսի պատճառով հայտնվել է հիվանդանոցում՝ թոքերի 75 տոկոս ախտահարմամբ։ Սկզբում նա բուժվում էր տան մոտ գտնվող կլինիկայում, սակայն հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ գտնվում էր թթվածնային դիմակի տակ։



© NEWS.am STYLE