Անաստասիա Վոլոչկովան 3 մլն ռուբլի է ներդրել փլուզված ֆինանսական բուրգ

23:07   19 նոյեմբերի, 2021

Անաստասիա Վոլոչկովան ոստիկանություն է դիմել QBF ներդրումային ընկերության վերաբերյալ հայտարարությամբ, որը ֆինանսական բուրգն է եղել: Բալետի նախկին պարուհուց բացի, տուժող է ճանաչվել արդեն շուրջ 500 մարդ, թեեւ, «Կոմերսանտի» տվյալներով, տուժածներն ավելի շատ են, եւ նրանց թվում են ազդեցիկ գեներալներ, նախարարներ, թոփ-մենեջերներ եւ հոգեւորականներ, որոնք նախընտրել են չդիմել ոստիկանություն: Ընդհանուր առմամբ, քննության վարկածով, QBF-ն կարող էր իր հաճախորդներից հափշտակել 5-ից մինչեւ 7 մլրդ ռուբլի: Վոլոչկովան փորձում է վերադարձնել 1,7 մլն ռուբլի։

Անցյալ տարվա ամռանը Վոլոչկովան 3 մլն ռուբլի է ներդրել QBF-ից ոմն Տիմուրի զանգից հետո: Հետաքրքրվելով առաջարկությամբ՝ Անաստասիան ժամանել է «Մոսկվա-Սիթի» ընկերության գրասենյակ, իսկ արդեն մի քանի օր անց ներդրել է 2 մլն ռուբլի, որը պետք է վերադարձներ 12 ամսից՝ տարեկան 10 տոկոս շահույթով: Ավելի ուշ Տիմուրը համոզել է աստղին ներդնել եւս 1 մլն։ Դա Վոլոչկովան հասցրել է վերադարձնել եւ նույնիսկ 150 հազար է վաստակել։

Երբ այս տարվա մայիսին QBF-ի գրասենյակներում խուզարկություններ են կատարվել խոշոր չափի խարդախության քրեական գործով, ֆինանսական բուրգը դադարել է վճարել ավանդատուներին, իսկ դրա սեփականատերը փախել է ԱՄԷ: Այնուամենայնիվ, Անաստասիան ընկերության գլխավոր տնօրենից կարողացել է վերադարձնել 500 հազար: Այժմ Վոլոչկովան փորձում է վերադարձնել եւս 1,7 մլն ռուբլի։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE