Ինչու Բրիթնի Սփիրսը ներկա չի եղել Փերիս Հիլթոնի հարսանիքին

11:17   20 նոյեմբերի, 2021

Պարզվում է՝ Բրիթնի Սփիրսը ներկա չի եղել Փերիս Հիլթոնի եւ Քարթեր Ռեումի հարսանիքին։ Սփիրսը հրավիրված է եղել Բել Էյր քաղաքում գտնվող Հիլթոնի հանգուցյալ պապիկի կալվածքում կազմակերպված երեկույթին։ Սակայն աստղը ստիպված է եղել հրաժարվել հրավերից։

Нет описания.

Ինչպես հայտնում են Բրիթնիի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները, նա դեռ պատրաստ չէ մասնակցել զանգվածային միջոցառումների եւ պաշտոնական այցելությունների։ «Նա էմոցիոնալ է։ Նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հարմարվի նոր կյանքին։ Նա ընտելանում է», - նշել է PageSix պարբերականի աղբյուրը։

Ավելի վաղ Փերիս Հիլթոնը Բրիթնիին աջակցել է խնամակալության համար մղվող «պայքարում»։

Լուսանկարը՝ Getty Images, Jose Villa/Shutter



© NEWS.am STYLE