«Ինձ թվում է, որ MetGala-ն ինձ համար անիծված վայր է»․ Հեյլի Բիբերն առաջին անգամ մեկնաբանել է MetGala-ի սկանդալը

13:08   20 նոյեմբերի, 2021

Նախօրեին Հեյլի Բիբերը դարձել է Էլեն Դեջեներեսի շոուի հյուրը։ Հաղորդավարուհու հետ զրույցում առաջին անգամ մեկնաբանել է Met Gala-ի սկանդալը, երբ նա արտասվել է Սելենա Գոմեսի երկրպագուների պատճառով:

Հեյլին հիշել է, որ Met Gala-ի պարահանդեսին իր յուրաքանչյուր մասնակցություն ավարտվել է անհաջողությամբ։ «Առաջին անգամ, երբ գնացի Մետրոպոլիտեն, հոդախախտ եղավ եւ կոտրեցի ոտքս։ Ես 18 տարեկան էի։ Ճիշտ է, մեկ տարի անց ես կրկին կոտրեցի նույն ոտքս, բայց արդեն մեկ այլ ոսկոր: Երբեմն ինձ թվում է, որ MetGala-ն ինձ համար անիծված վայր է»: «Դա այլեւս չի կրկնվե՞լ։ Այն ժամանակ երկու անգամ հարվածիր փայտին», - պատասխանել է նրան հաղորդավարուհին:

Հիշեցնենք, որ Բիբերի հայտնվելը Met Gala կարմիր գորգի վրա ուղեկցվել է երկրպագուների բղավոցներով, որոնք վանկարկում էին Ջասթինի նախկին սիրեցյալ Սելենա Գոմեսի անունը:

Լուսանկարը՝ Dimitrios Kambouris/

Getty Images for The Met Museum/Vogue



© NEWS.am STYLE