«Դոնորներ են անհրաժեշտ»․ Խլեբնիկովայի բժիշկը պատմել է ծանր այրվածքներ ստացած երգչուհու վիճակի մասին

10:34   20 նոյեմբերի, 2021

Վիրաբույժ Իգոր Շարիպովը, որն աշխատում է Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում առաջին անգամ պատմել է հրդեհից տուժած Մարինա Խլեբնիկովայի վիճակի մասին: Նա պարզաբանել է, որ դերասանուհու կյանքը դեռ վտանգված է։

«Մարմնի մակերեսի քսան տոկոսն այրվածքներ են, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ունի դեմքի, շնչուղիների այրվածք (թոքեր), գումարած ինտոքսիկացիա», - վիրաբույժի խոսքը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Երգչուհու վիճակը հաջողվել է կայունացնել, շմոլ գազից թունավորումից նրան փրկել են։ Պրոցեդուրաների ընթացքում Խլեբնիկովան շատ արյուն է կորցրել, այժմ փոխներարկման համար դոնորներ են անհրաժեշտ։ Խումբը նշանակություն չունի, քանի որ բժիշկներին պետք է միայն պլազման։

Հիշեցնենք, որ երգչուհուն փրկել են նրա բնակարանում բռնկված հրդեհից, նրան վիրահատել են եւ գցել արհեստական կոմայի մեջ։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE