«Այնքան ազատ, որքան օվկիանոսը...»․ Իննա Խոջամիրյանի նոր լուսանկարը Դուբայից

11:39   20 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով։

Ինստագրամյան էջում հրապարակված նոր կադրերում դերասանուհին կերպարանք է ծովի ափին՝ քարերի վրա։ Նա կրում է համարձակ դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով, սպիտակ գւյնի երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ «Այնքան ազատ, որքան օվկիանոսը... ինչպես նաեւ վայրի…», - հրապարակման կից գրել է դերասանուհին։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք էր ընդունել ծովափին։ Նա կրում էր լողազգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը, լայնեզր գլխարկ։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր։ «Արեւ ու ջերմություն եմ բերել ձեզ», - հրապարակումը մեկնաբանել էր դերասանուհին։ Հետեւորդները բազում դրական խոսքեր էին ուղղել․ «Լուսե աղջիկ»։

 

Լուսանկարները՝ melsdani, tyom_akop



© NEWS.am STYLE