Սկանդալների ֆոնին․ Մերիլին Մենսոնը վաճառել է Հոլիվուդում գտնվող իր տունը

15:13   20 նոյեմբերի, 2021

Ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը Հոլիվուդում իր տունը վաճառել է 1 մլն 835 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է TMZ-ը:

Արտիստն առանձնատունը վաճառքի է հանել դեռ հոկտեմբերին։ Պարբերականի տեղեկություններով՝ տանն առկա է երեք ննջասենյակ՝ լոգասենյակներով եւ հանդերձասենյակներով։ Շենքում կա նաեւ մարզասրահ, ձայնագրման ստուդիա եւ տնային գրասենյակ։ 

Ավելի վաղ The Rolling Stone ամսագիրը գրել էր, որ Մենսոնը փակել է կանանց ձայնամեկուսիչ ապակե սենյակում՝ նրանց հոգեբանական կտտանքների ենթարկելով։ Սակայն սա այն տունը չէ, որտեղ երգիչը կանանց փակի տակ է պահել։



© NEWS.am STYLE