Երգել չի կարողացել. կոմայից դուրս գալուց հետո Մաքսիմն առաջին անգամ բեմ է դուրս եկել

16:06   20 նոյեմբերի, 2021

38-ամյա Մարինա Մաքսիմովան բեմում հայտնվել է ծանր հիվանդությունից հետո առաջին անգամ։ Երգչուհի Մաքսիմը մրցանակ է ստացել Կրեմլում «Մուզ-TV» հեռուստաալիքի 25-ամյակի տոնակատարության ժամանակ: Սակայն նա չի կարողացել երգել նույնիսկ դահլիճի հետ. աստղը միայն վերցրել է իր մրցանակը:

«Հուսով եմ, որ հաջորդ արարողության ժամանակ ելույթ կունենամ ձեր առջեւ։ Հիշում եմ «Մուզ-TV» մրցանակաբաշխությունում իմ առաջին ելույթը։ Այն ժամանակ ես ստացա «Տարվա ռինգտոն» մրցանակը, իսկ ես ուզում էի ստանալ ամեն ինչ, եւ հաջորդ տարի ես ստացա միանգամից երեք «ափսե» (մրցանակ)։ Դա այնքան հաճելի էր։ Ազարտ պետք է լինի ամեն ինչում։ Ապրելու համար եւս այն պետք է։ Այսօր ես եկել եմ շնորհակալություն հայտնել հեռուստաընկերությանը, որ դուք կաք եւ նման թեթեւ երաժշտական մթնոլորտ եք ստեղծում», — հայտարարել է Մարինան։

Նա ընդգծել է, որ առայժմ իրեն չի կարելի ոչ ինքնաթիռով ճամփորդել, ոչ էլ երգել։ Սակայն այս ամենը չի տխրեցնում արտիստուհուն, նա չի կորցնում լավատեսությունը եւ վստահ նայում է ապագային։ Փոփ-աստղը հավաստիացրել է, որ երգեր է գրելու, նույնիսկ եթե նրան արգելեն ելույթ ունենալ մինչեւ կյանքի վերջը:

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE