«Աննկարագրելի»․ Եվա Բաղդասարյանը՝ համարձակ բացվածքով տոպով եւ կաշվե տաբատով

16:41   20 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է համարձակ բացվածքով եւ հետաքրքիր ձեւվածքով, վագրային պրինտով տոպ, ինչն ընդգծել է նրա նեղ գոտկատեղը, կաշվե տաբատ, երկարաճիտներ։ Եվան արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել վառ ու արտահայտիչ շպար։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն նրա երկրպագուները բազում հաճոյախոսություններ են հղել․ «Աննկարագրելի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Դիլիջանում։ Դերասանուհին վառ կանաչ հագուստ էր կրում, որը համադրել էր սեւ գոտու եւ երկարաճիտների հետ։ Եվան արձակել էր մազերը, հագուստի գույնի գլխարկ ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE