Նաստասյա Սամբուրսկայան բողոքել է, որ իրեն ֆիլմերում դեր չեն տալիս

23:07   20 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան երկրպագուների հետ կիսվել է, որ վերջին ժամանակներս նրան դեր չեն տալիս կինոյում, թեեւ շատ է ցանկանում աշխատել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Այդ պատճառով նա գումար է կուտակել եւ որոշել է դրանք ծախսել կարճամետրաժ ֆիլմի նկարահանման համար։ «Հպարտ ու անկախ, գնաց ու իր դերը նվիրեց 35-ամյա հոբելյանին», - կատակել է նա:

Ավելի վաղ Սամբուրսկայան պատմել էր, որ մասնակցել է մարմնավաճառի դերի փորձերին։ Դրա համար նա ստիպված է եղել կրել վարդագույն երանգի, լատեքսե տաբատ եւ խորը դեկոլտեով տրիկոտաժի բաճկոն։ Նախագծում պետք է մարմնավորեր «մարմնավաճառի»։ Սակայն արդյունքում փորձերն անհաջող են ավարտվել, դերի համար նրան չեն հաստատել։



© NEWS.am STYLE