Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնության մասին վավերագրական ֆիլմ են նկարահանում

22:06   20 նոյեմբերի, 2021

Deadline հրատարակությունը հայտնել է, որ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծության մասին վավերագրական ֆիլմ կնկարահանեն: Discovery + սթրիմինգային ծառայությունը պատրաստում է երկու դրվագ, որոնք դերասանների սկանդալային բաժանման ողջ ճշմարտության վրա լույս կսփռեն։

Ինչպես հայտնում են ֆիլմի ստեղծողները, աստղային ամուսնալուծությունը կցուցադրվի երկու կողմից։ Առաջին սերիան կպատմի Ջոնի Դեփի տեսանկյունից, իսկ երկրորդ մասը՝ նրա նախկին կնոջ տեսանկյունից։

«Ձայներիզների, տեսանյութերի եւ տեքստային հաղորդագրությունների շնորհիվ, որոնք տրամադրվել են դատարանին, մեր ֆիլմը հանդիսատեսին ցույց կտա նրանց փոխհարաբերությունների ողջ ճշմարտությունը», — հայտարարել է ֆիլմի պրոդյուսերը:

Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծությունը մեծ աղմուկ է առաջացրել։ Ջոնի Դեփը նախկին կնոջը մեղադրում է մշտական ստի մեջ, մինչդեռ Էմբեր Հերդը հայտարարում է, որ Դեփը թմրամոլ է եւ դաժան աբյուզեր, որին նա մեղադրել է ընտանեկան բռնության մեջ: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացած է եղել ընդամենը մեկ տարի։



© NEWS.am STYLE