Գեղեցիկ եւ հաջողակ աղջիկներ, որոնք դեպրեսիվ են եւ խուճապային գրոհներ ունեն

22:02   21 նոյեմբերի, 2021

Բելա Հադիդ

Նա ամենապահանջված մոդելներից մեկն է, միլիոնավորների կուռքը եւ շատ երիտասարդ աղջիկների համար օրինակ է։ Սակայն Բելլան գեղեցիկ լուսանկարների եւ փայլուն ժպիտի հետեւում երկար ժամանակ թաքցրել է այն փաստը, որ ամեն գիշեր լաց է լինում։ «Սա ես եմ ամեն օր։ Ամեն գիշեր։ Արդեն մի քանի տարի», - մակագրել է նա «անկեղծ» լուսանկարների շարքը, որոնցում նա կոտրված տեսք ունի եւ լաց է լինում։ Այսպիսով, Հադիդը որոշել է հիշեցնել, որ սոցցանցերում վառ ու գունագեղ նկարները չեն արտացոլում իրականությունը: Բացի այդ, Բելլայի նպատակն էր աջակցել բոլոր նրանց, ովքեր, ինչպես եւ նա, զգում են իրենց մենակությունը, քանի որ իրենց խնդրի մասին չեն կարող բացահայտ խոսել։

Ադել

Ադելի եւ Սայմոն Քոնեքիի ամուսնությունը շատերին երջանիկ էր թվում, սակայն վերջերս իր հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է, որ իրականում պետք է մի քանի տարի շուտ բաժանվեր: Հավանաբար, հենց դրա պատճառով էլ նա տառապում էր լուրջ դեպրեսիայով։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում դերասանուհին պատմել է, որ նույնիսկ հարաբերությունների խզումից հետո իրեն անհավանական դժվար է եղել։ «Դեպրեսիա եւ անհանգստություն․ մի կողմից, ես չէի կարող բարձրացնել ինձ անկողնուց։ Մյուս կողմից ինձ անհրաժեշտ էր ինչ-որ բանով զբաղվել», - պատմել է աստղը։

Քենդալ Ջեններ

Գեղեցիկ, հաջողակ եւ պահանջված Քենդալը հազվադեպ է անկեղծանում ինտերնետ օգտատերերի հետ։ Բայց նա ավելի շատ անկեղծանում է KUWTK ռեալիթի-շոուի նկարահանումների կամ հարցազրույցի ժամանակ։ «Բոլորն ասում են, որ ամեն ինչ լավ է, բայց ես ինձ վատ եմ զգում։ Եվ այդ ամենը կհասկանան միայն այն ժամանակ, երբ հիվանդանոց ընկնեմ։ Իսկ լրագրողների հետ զրույցում մոդելը դժգոհել է, որ տառապում է անհանգստությունից եւ խուճապային գրոհներից․ երբեմն, գիշերն արթնանալով, աղջիկը մինչեւ լույս չի կարողանում քնել։

Էմմա Սթոուն  

Հաջողակ, հայտնի եւ շատերի կողմից սիրված դերասանուհուն խուճապային հարձակումներն անհանգստացնում են մանկությունից: Հարցազրույցներից մեկում աստղը խոստովանել է, որ նույնիսկ որակյալ մասնագետների օգնությունն իրեն չի օգնել մինչեւ վերջ հաղթահարել խնդիրը: Էմման վստահեցնում է, որ մասնագիտությունն իր համար դարձել է յուրատեսակ դեղամիջոց․ իմպրովիզացիա, եւ ասոցիատիվ մտածողությունը բացասական հույզերի ելք են հանդիսացել։

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ GettyImages/Instagram/

Vogue KEVIN MAZUR



© NEWS.am STYLE