Բրիթնի Սփիրսը Քրիստինա Ագիլերային մեղադրել է ստի մեջ

10:09   21 նոյեմբերի, 2021

Բրիթնի Սփիրսը երգչուհի Քրիստինա Ագիլերային մեղադրել է ստի մեջ։ Բանն այն է, որ նախօրեին տեղի է ունեցել Latin Grammy Awards 2021 մրցանակաբախությունը, որտեղ լրագրողները հարցազրույց են վերցրել երգչուհի Քրիստինա Ագիլերայից։ Եվ, իհարկե, հարցեր հնչել են նաեւ Բրիթնիի մասին։

«Դուք շնորհավորե՞լ եք Բրիթնի Սփիրսին խնամակալությունից ազատվելու կապակցությամբ»,- լրագրողը հարցրել է Քրիստինա Ագիլերային:

Ագիլերայի արձագանքը բոլորին բավականին տարօրինակ է թվացել։ Երգչուհին մռայլվել է, իսկ նրա ներկայացուցիչն անմիջապես ասել է, որ «իրենք չեն պատրաստվում քննարկել այդ թեման»: Ինքը՝ երգչուհին, միայն հասցրել է ավելացնել: «Ես չեմ կարող ասել, բայց... ես ուրախ եմ նրա համար»։

Այն, ինչ պետք է ակնկալել։ Բրիթնի Սփիրսն այդ հարցազրույցից մի հատված է տեսել համացանցում եւ անմիջապես գրառում է գրել իր Instagram-ում:

«Ես սիրում ու պաշտում եմ բոլորին, ովքեր աջակցում են ինձ... բայց հրաժարվել խոսել, երբ գիտես ճշմարտությունը, նշանակում է խաբել», - ասել է Բրիթնին։ «Ես 13 տարի մնացել եմ սարսափելի կոռումպացված համակարգում, բայց ինչու՞ է մարդկանց համար դժվար խոսել դրա մասին։ Բոլոր կողմնակիցներին, ովքեր արտահայտվել եւ աջակցել են ինձ, շնորհակալություն... Այո, դա կարեւոր է ինձ համար», - հավելել է Բրիթնին։

Հիշեցնենք, որ Բրիթնի Սփիրսը եւ Քրիստինա Ագիլերան սկսել են իրենց կարիերան միասին՝ 1993 թվականին Mickey Mouse Club-ից։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE