Օփրա Ուինֆրիի սկանդալային հարցազրույցից հետո Մեգան Մարքլը կրկին հայտնվել է հեռուստաէկրաններին

12:06   21 նոյեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, դարձել է ամերիկացի հայտնի հաղորդավար Էլեն Դեջեներեսի թոք-շոուի հյուրը:

Այս անգամ առանց սկանդալների է անցել, եւ Դեջեներեսի հետ զրույցի ժամանակ Մարքլը հաճույքով հիշել է այն ժամանակը, երբ նա ստիպված է եղել դերասանական քաստինգներ անցնել: Նա նաեւ պատմել է Կալիֆոռնիայում իր ներկայիս կյանքի մասին եւ նույնիսկ ցույց է տվել իր ավագ որդու՝ Արչիի լուսանկարը, որն այժմ 2,5 տարեկան է:

Սասեքսի դքսուհին նաեւ հայտնել է, որ իր 5 ամսական դուստրը, որին անվանել են Լիլիբետ Եղիսաբեթ 2-րդ թագուհու պատվին, այժմ ատամներ է հանում, ուստի ամուսինները շատ վատ են քնում գիշերները:

- Ամուսինս օգնում է ինձ միշտ եւ ամեն ինչում, - անկեղծացել է Մեգանը: - Եվ վշտի, եւ ուրախության մեջ: Թեեւ մենք շատ հոգնած ենք, բայց փորձում ենք ամեն կերպ դիվերսիֆիկացնել մեր կենցաղը: Երեխաներին դաստիարակելը հեշտ չէ, դրա համար էլ փորձում եմ փոխանցել այն միտքը, որ ԱՄՆ-ում երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը պետք է լինի ոչ այնքան կարճ, որքան հիմա է։

Հայտնի է, որ Մարqլը, որն ունի ԱՄՆ քաղաքացիություն, արդեն ամերիկացի մի շարք կոնգրեսականների պահանջ է ներկայացրել երեխայի խնամքի համար երկարատեւ վճարովի արձակուրդ սահմանելու մասին:

Աղբյուրը՝ КП

 



© NEWS.am STYLE