«Յուրօրինակ»․ Իվետա Մուկուչյանի երեւանյան street style-ը

10:49   21 նոյեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով աշնանային street style-ը:

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է երկնագույն հանդերձանք․ տաք բլուզ, ջինսե տաբատ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Երգչուհու ոճային կերպարն ամբողջացնում է հագուստի գույնի պայուսակը։ Երկրպագուները բազում դրական խոսքեր են գրել․ «Յուրօրինակ»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք էր ընդունել դաշնամուրի մոտ։ Կրում էր սեւ գույնի ներքնազգեստ, զուգագուլպաներ։ Իվետան արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, արտահայտիչ շպարով էր։ «Ով կմտածեր, որ 35-ում այսքան թեժ կլինի», - կրակոտ կադրերն անգլերեն մակագրել էր նա։



© NEWS.am STYLE