«Ես շատ ուժեղ եմ, սակայն չեմ ամաչում ձեզ ասել, որ հոգնում եմ, կամ հյուծվում…»․ Լիլիթ Մուրադյան

13:46   21 նոյեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան լուսանկարով, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Միքայելի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերին կից Լիլիթը խոսել է սոցցանցերի խաբկանքի մասին եւ աջակցել է մայրիկներին։

«Ես միշտ փորձում եմ իմ գրառումներում լինել անկեղծ ձեզ հետ, որ վստահ լինեք, ես ինքս էլ ձեզանից մեկն եմ, երբեք չմտածեք, որ գեղեցիկ հագուստի ու շպարի հետևում անհոգ կյանք է, ինձ կարող եք տեսնել դրսում երեխաների հետ շատ հասարակ հագուստով, հոգնած աչքերով, անփույթ հավաքած վարսերով…

Սակայն ինձ շատ վիրավորում է, երբ հաճախ գրում են, իբրև ես շատ եմ բողոքում իմ երեխաներից ու կենցաղից, սա անհեթեթ է…չեմ կարծում, որ ձեզ հաճելի կլինի տեսնել միայն շինծու հոլովակներ ու նկարներ, որտեղ ես կամ ուտում եմ, կամ շպարվում, կամ էլ ընտրում, թե այսօր ինչ կրեմ տանից դուրս գալուց։ Համացանցն այսօր խաբում է բոլորիս, հոգնած կանայք, մայրեր մտնում են ինստագրամ և տեսնում լիքը իրենց տարիքի այլ կանանց, գեղեցիկ, խնամված , նրանք շտապում են մեկ միջոցառումից, մյուսին։ Ու դուք մտածում եք (ախ երանի այսքան հեշտ լիներ): Հավատացեք, դա այդպես չէ, մարդիկ հաճախ թաքցնում են իրենց ներսի դատարկությունը, կամ տխրությունը ստեղծելով վիրտուալ երջանկություն։ Իսկ ես, դա ես եմ, երբեք չեմ թաքնվում դիմակների հետևում, ես մայր եմ, կին, գործընկեր…ես շատ ուժեղ եմ, սակայն չեմ ամաչում ձեզ ասել, որ հոգնում եմ, կամ հյուծվում…», - գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE