«Դա ճիշտ չէ»․ ինչպես է Քանյե Ուեսթն արձագանքել Փիթի եւ Քիմ Քարդաշյանի սիրավեպին

11:12   21 նոյեմբերի, 2021

Վերջերս Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի սիրավեպի մասին խոսում են բոլորը։ Նրանց զույգին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ նրանք պաշտոնապես միասին են։ Իսկ հիմա հայտնի է դարձել՝ ինչ է այդ մասին մտածում հեռուստաաստղի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։

HollywoodLife պարբերականի աղբյուրի խոսքով՝ Քանյեն, մեղմ ասած, հիացած չէ։ «Նա բոլորովին գոհ չէ, որ հարաբերությունները նոր մակարդակի են հասել ու շատ է վշտացած, որ Փիթին հրավիրել են Քրիս Ջենների տուն», - հայտնում է ինսայդերը:

Ռեփերը գտնում է, որ Քիմը շատ է շտապում։ «Ճիշտ չէ։ Դա մեր երեխաների տատիկի տունն է։ Քիմը դավաճանել է նրանց», - Քանյեի խոսքը մեջբերում է աղբյուրը։

Նշենք, որ Փիթը վերջերս իր ծննդյան օրը Քիմ Քարդաշյանի ընտանիքի հետ նշում էր իր մոր տանը։ Ի դեպ, նրանք նույն տոնական աութֆիթով էին՝ SKIMS-ի նոր հավաքածուի գիշերազգեստներով։



© NEWS.am STYLE